Մահացել է Մարգո Ղուկասյանը

Մահացել է Մարգո Ղուկասյանը
86 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը: Նա ծնվել էր Լենինական քաղաքում, 1950-ին ավարտել էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Այնուհետև երկար տարիներ աշխատել է «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում: Ընթերցողը միշտ անհամբերությամբ էր սպասում նրա ակնարկներին ու հոդվածներին, որտեղ արծարծվում էին հասարակության համար հրատապ խնդիրներ: Հրապարակվել են Մ. Ղուկասյանի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ: