Փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են ծառը

Փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են ծառը
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ծառ է շրջվել, ինչից երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են ծառը՝ վերականգնելով երթևեկությունը: