Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

ԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ-ՈՒՄ






Պատգամավոր` Ձեր տունը որտե՞ղ է:



Նախարար` կամրջի դիմաց:



Պատգամավոր` կամո՞ւրջը որտեղ է:



Նախարար` մեր տան դիմաց…



Պատգամավոր` դուք հանցագործ եք:



Նախարար` կամրջի դիմաց…



Պատգամավոր` ձեզ պետք է դատի տալ:



Նախարար` մեր տան դիմաց…



 



ՍՈՒՏԻ ԹԵՐԹ






Թունդ իշխանատու մի թերթ ընդդիմության մասին միշտ գրում է` «սուտի ընդդիմություն»: Երանի իշխանությունից մեկը սրանց գլխի գցեր, որ «սուտի ընդդիմություն» կարող է ունենալ միայն սուտի իշխանությունը:



 



«ՖՈՐՄԱՏ» ԿԼՈՒԲ






Հայաստանում ակումբային շարժումը լայն թափ է ստանում: Զանազան հանդիպումներ, քննարկումներ, երեկոներ: Ամեն ակումբ, սակայն, ինչպես ասում են, իր բուրմունքն ունի: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ակումբում արդեն ֆիլմեր էլ են ցուցադրվում: Ռուսական հայտնի «Երեք գումարած երկու» ֆիլմը, սակայն, քաղաքական մոմենտի թելադրանքով եւ ԲՀԿ-ի խնդրանքով ցուցադրվել է 3+1 ֆորմատով:



 



ՌԵՓ` ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ



Ազգ իմ, ականջ արա,



սա շարքային լուր չի`



Նախագահդ երեկ



ժամանել է Սոչի:



 



Ինքը` սիրուն տղա,



իսկ քաղաքը` Սոչի:



Ամեն մի անկյունում



մի շիկահեր պոչիկ:



 



Ինչպես ռուսը կասեր`



Սոչի` նա տրի նոչի,



Ծառուկյանը հետն է,



հուսանք, որ չի կորչի:



 



ՈՐԴՅԱԿ ԻՄ






ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնի ՀՀԿ-ականներ Շարմազանովն ու Ավագյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծառայել են ՀՀ զինված ուժերում եւ հասել «գնդի որդի» աստիճանի: