Պավել Սաֆարյանն ընտրվել է ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ

Պավել Սաֆարյանն ընտրվել է ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի բյուջետային հանձնաժողովի անդամ:



 



Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամներից, որոնք նշանակվում են երեք տարի ժամկետով Նախարարների կոմիտեի կողմից:



 



Հանձնաժողովի մյուս անդամները ներկայացնում են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Թուրքիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան: