Շենգավիթի դատավորը իր վարած նիստում հայցվորի փաստաբանին թույլ չտվեց խոսել

Շենգավիթի դատավորը իր վարած նիստում հայցվորի փաստաբանին թույլ չտվեց խոսել

27 փետրվարի 2014, Երևան: Հարգելի պարոն Կուբանյան, երեկ՝ փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, և ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձևավորված խոր անվստահության մեջ կա նաև Ձեր լուման: Այդ համոզմանն եկա, երբ Դուք պարզապես թույլ չտվեցիք հայցվորի փաստաբանին խոսել այն մասին, որ պատասխանող կողմի՝ ի դեմս արդեն դատապարտված նախկին տնօրենի, կեղծ հրամանների տակ դրված ստորագրությունները վիճարկելի են:






Երբ փաստաբանը դատարանին ուզում էր ներկայացնել այն փաստը, որ մի այլ դատարանի վճռով պատասխանող կողմն արդեն դատապարտված է և իր մեղքն ամբողջությամբ ընդունել է ու պետությանը պատճառած վնասը հատուցել (իհարկե` մասնակի), Դուք, չեմ կարող բառացիորեն վերարտադրել, դա համարեցիք էմոցիոնալ զրույց: Տպավորություն ստացա, թե կաշկանդված եք ինչ-որ խոստումներով: Հարգելի պարոն Կուբանյան, Դուք դատարանի որոշումն էմոցիոնա՞լ եք համարում:






Անահիտ Բախշյան



«Բարև Երևան» խմբակցության անդամ