Ժերար Դեպարդյեն որոշել է օղի թորել

Ժերար Դեպարդյեն որոշել է օղի թորել

Անցյալ տրաի Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն որոշել է մաքրամաքուր օղի արտադրել՝ բիո-օղի: Այս մասին նա հայտարարել է Սարատովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:



 



Դերասանը նշել է, որ պատրաստվում է այդ թունդ ըմպելիքը պատրաստել բացառապես էկոլոգիապես մաքուր մթերքներից և աղբյուրի մաքուր ջրով: «Սա իմ առաջին փորձն է ոգելից խմիչքների արտադրության բնագավառում: Որակին անձամբ եմ հետևելու»,- ասել է Դեպարդյեն:



 



Դերասանն՝ անձամբ, նախընտում է գինին: «Դա միաժամանակ տոն և խմիչք է»,- այսպես է գովաբանել գինին ֆրանսիացին, ում ծրագրերը օղի թերելու գաղափարով չեն ավարտվում: Նա մտածում է նաև «Ժերար» անվամբ ռեստորանային ցանց հիմնել Ռուսաստանում:



 



«Իմ ռեստորաններում միշտ կլինի հասարակ սնունդ և հարմարավետություն»,- ասել է Ժերար Դեպարդյեն: