Ամերիկյան հսկան լքել է Սև ծովը

Ամերիկյան հսկան լքել է Սև ծովը

ԱՄՆ ռազմածովային ուժերի ՙՎելլա Հալֆ՚ հրթիռակիր հածանավը լքել է Սև ծովը և մտել է Միջերկրական ծով, հայտնում է ИТАР-ТАСС-ը` Մոսկվայում ռազմա-դիվանագիտական աղբյուրներին հղումով: Ռազմանավը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ «Бриз-2014» զորավարժություններին:



 



Ամերիկյան հածանավի օրինակով Բուրգասի նավահանգիստը լքել և իրենց մշտական տեղակայման վայրերն են նավարկել նաև Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերը:



 



Տակավին Սև ծովում են գտնվում ոչ սևծովյան երկրների` Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիային և Մեծ Բրիտանիայի ռազմանավերը, որոնց յուրաքանչյուր շարժում վերահսկվում է Ռուսաստանի սևծովյան նավատորմի կողմից:



 



Ինչպես նշել է գործակալության աղբյուրը, Սև ծովում գտնվելու ընդունված ռեժիմը խախտելու դեպքում օտարերկրյա նավերը կնախազգուշացվեն: