Նախկին դեսպանը ենթադրաբար ինքնասպան է եղել

Նախկին դեսպանը ենթադրաբար ինքնասպան է եղել

Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն, ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին երեքշաբթի մահացած է հայտնաբերվել Թբիլիսիի իր բնակարանում: Այս մասին հաղորդում է TERFAX.RU-ն։




Նրա մարմնի մոտ ատրճանակ է հայտնաբերվել: Ենթադրաբար, Կիցմիրաշվիլին ինքնասպան է եղել:




Վրաստանի ՆԳՆ-ն տվյալ գործով դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել: