Քաղաքական դաշտում թափուր տեղերը շտապում են լրացնել «անհատ քաղաքացիները»

Քաղաքական դաշտում թափուր տեղերը շտապում են լրացնել «անհատ քաղաքացիները»

Քաղաքական դաշտում թափուր տեղերը շտապում են լրացնել «անհատ քաղաքացիները»: Երեկ մենք լատինատառ գրություն ենք ստացել, որ այսօր «Թեքեյան կենտրոն»-ում մի խումբ անհատ քաղաքացիներ հայտարարելու են «Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատի» ստեղծման  մասին: Նշված հեռախոսահամարով մի կին, պատասխանելով  հարցին, թե ովքեր են նախաձեռնել, կարճ կապեց՝ «ժողովուրդը»: Ինքն էլ «անհատ քաղաքացի է՝ Լուսին Ղազարյան»: Մեզ էլ խորհուրդ տվեց անձամբ գալ ու ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Հավաստիացրեց, որ «իրենց շարքերում միայն անհատ քաղաքացիներ են, չկան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ հայտնի դեմքեր»: Իսկ «Թեքեյան կենտրոն»-ը վարձելու համար պահանջվող միջոցներն էլ «օգնություն են»: