Լավ հոգեբանը հաճախորդին պետք է հոգեխանգարմունքի հասցնի

Լավ հոգեբանը հաճախորդին պետք է հոգեխանգարմունքի հասցնի

 Լավ հոգեբանը հաճախորդին պետք է հոգեխանգարմունքի հասցնի: Ու եթե մի բան ասի,  մարդը պիտի իրեն հարց տա՝ ես ճի՞շտ եմ հասկանում, թե՞ յանըս լրիվ տարել է: Նման անմեկնելի զգացում ապրեցի, երբ կարդացի Կարինե Նալչաջյանի հոգեբանական վերլուծությունը՝ դիվերսանտ ադրբեջանցիների մասին. «Հայաստանի տարածք ներխուժած դիվերսիոն հանցախմբի խորոված  ուտելու, «արաղ» խմելու ընթացքը ակնհայտ հոգեբանական գործոններով պայմանավորված ագրեսիայի դրսևորման մի ձև է»: Պարզվում է, որ այդ դիվերսանտները հոգեբանի կարիք ունեին, որպեսզի ազատվեին իրենց ագրեսիայից ու դիմացինին վիրավորելու, նվաստացնելու սադիստական հաճույքից: Ու եթե նրանք խորոված չուտեին, ասենք հաց ու երշիկ ուտեին, Կարինեն կպարզեր, որ այդ մարդիկ հոգեբանական խնդիր չունեն, այնպիսի գործողություններ են կատարում, որը վկայում է, որ իրենք միանգամայն բարեհոգորեն են տրամադրված դիմացինի նկատմամբ, ագրեսիվ ու սադիստ չեն: Եթե նման հոգեբաններին ընդգրկենք ռազմական բնագավառ և ժամանակին այդ ադրբեջանցիներից հանենք ագրեսիան՝ արտահայտված խորովածի ու արաղի տեսքով, կունենանք անագրեսիվ Ադրբեջան:



Ի պատասխան հոգեբան Կարինեի, ասեմ, որ այսօր Ադրբեջանի  պատկան մարմիններից մեկը հայտարարել է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են և ադրբեջանցիները կարող են այնտեղ գնալ և խորոված անելու, և ապրելու համար: Հանկարծ հոգեբանը միտքը չփոխի ու ասի՝  հոգեբանական կարոտախտի գործոնն է իշխում… Սա արդեն վերջը կլինի:



 



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ