ՀՀԿ-ն քննարկել է Քրվաճառի դեպքերը

ՀՀԿ-ն քննարկել է Քրվաճառի դեպքերը

Ազատագրված Քարվաճառի տարածք հուլիսի 8-ից ներթափանցած ադրբեջանական դիվերիսոն խմբի հարցը հուլիսի 17-ին քննարկվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ։ Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



 



«Մենք քննարկել ենք վերջին շրջանում սահմանին տեղի ունեցած դեպքերը, Ադրբեջանի ապակառուցողական վերաբերմունքը, որը և չէր կարող չքննարկվել։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ապակայունացման պահվածքը, երբ հնչում են կրակոցներ շփման գծում, միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը՚»,- ասաց նա։



 



Շարմազանովի խոսքով՝ բացի Քարվաճառի դեպքերից քննարկվել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հարավային Ամերիկա կատարած այցը։