Ռուսաստանն իր սահմանապահներին հանում է Հայաստան–Թուրքիա սահմանից

Ռուսաստանն իր սահմանապահներին հանում է Հայաստան–Թուրքիա սահմանից

 Մեր տեղեկություններով, Ռուսաստանն իր սահմանապահներին հանում է Թուրքիայի սահմանից. եթե առաջ 50-50 հարաբերակցություն էր, ապա հիմա 80-20 է,  հայերն են կանգնած սահմանին, եւ դա այն դեպքում, որ հայ-ռուսական համաձայնագիրը երկարացվեց 49 տարով: «Ինչո՞ւ» հարցին լավատեղյակները պատասխանում են` դա բացատրվում է ռուս-թուրքական շահերով, եւ ապա` Ռուսաստանի տված նյութական միջոցներն ակնհայտորեն «տեղ» չեն հասնում. «Եթե գնաք սահման, կնկատեք, որ 30 թվականի փշալարեր են նանո-տեխնոլոգիայի այս դարում»: