«Հայազնը» երիտասարդներին հրավիրում է Արցախի ազատագրված տարածքներ

«Հայազնը» երիտասարդներին հրավիրում է Արցախի ազատագրված տարածքներ

«Հայազն» Կուսակցությունը Հայաստանի, ինպես նաեւ արտերկրներում ապրող հայ երիտասարդներին հրավիրում է մասնակցելու 2014թ օգոստոսի 1-10-ը Արցախի ազատագրված տարածքների գեղատեսիլ բնության գրկում կազմակերպվող «ճանաչողական բանակումին»:



Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ծրագիրը հագեցած է.



հետաքրքիր մարդկանց՝ մտավորականների, փորձագետների, ազատամարտիկների, վերաբնակիչների հետ հանդիպումներով, արդի ազգային, քաղաքական, հանրային հնչեղություն ունեցող խնդիրներին նվիրված դասախոսություններով, բանավեճ- քննարկումներով, տարատեսակ խաղերով, ազգային երգ ու պարի ուսմունքով, արշավներով: Նախատեսում ենք այցելություններ Դադիվանք, Շուշի, Ստեփանակերտ:



Մեզ հետ կլինեն տարբեր մասնագիտությունների տեր ազգային գործիչներ, քաղաքագետներ, ազատամարտիկներ:



Անվտանգության նկատառումներից ելնելով մեզ հետ է լինելու նաեւ բժիշկ:



Հայաստանի մայրաքաղաք Երեւանից ծրագրին մասնակցող երիտասարդները հարմարավետ մեքենաներով կտեղափոխվեն Արցախ:



Զինվորականին նմանվող նիստուկացի (Camping), վրաններում գիշերելու, արշավների, մրցումների, խարույկահանդեսների, հետաքրքիր ազգային խոհանոցից սնվելու, ազգային երգ ու պարով Արցախ աշխարհի գեղատեսիլ վայրերով շրջագայելու միջոցով 10 օրվա ընթացքում դուք կլիցքավորվեք դրական հայրենական էնենգիայով:



Ծրագրի նպատակներն են.



ծանոթացում ազատագրված Հայրենիքին, ազատագրված տարածքների դերի ու նշանակության գիտակցմանը նպաստում, կարճ ժամանակահատվածում հնարավորինս շատ ազգային թեմաների քննարկում, գիտելիքների փոխանցում, ազգային հնչեղություն ունեցող խնդիրների վերհանում, քննարկում, լուծումների որոնում, եւ ի վերջո տարբեր մտածողության, աշխարհի տարբեր կողմերից եկած Հայ երիտասարդների շփում»: