ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության ծիրում

ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության ծիրում

Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր նոր իմիջի փնտրտուքը: Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն, վերջինս, որ մինչ այս ամենուր ներկայանում էր  Էդոյի ուղեկցությամբ, եւ ըստ էության Էդոն էր նրա «պրոտոկոլը», հիմա մի ողջ պրոտոկոլային թիմ է պահում, որը նրան «ցուցանում» է՝ պաշտոնական եւ դեսպանների հետ հանդիպման ժամանակ «նեխորոշի տոն» է  կարմիր «մայկա» հագնելը, եւ հանդիպումներին Ծառուկյանն այլեւս ներկայանում է սպիտակ վերնաշապիկով, անհրաժեշտության դեպքում` փողկապով:



 



«Պրոտոկոլն» ու արտասահմանյան իմիջմեյքերները բացատրում են, թե ինչպես պետք է մուտք գործի սենյակ, ինչպես քայլի, ինչպես ողջունի հյուրերին: Առանձին «լինգվիստներն» էլ հետեւում են նրա մտքերին ու խոսքին, զգուշացնում, որ այլեւս «օերմս» ու «իքստիքյան» եզրույթները չկիրառի: Ըստ նույն աղբյուրների` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ծառուկյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ գործողություններ է նախապատրաստում` արտահերթ ընտրությունների տեսքով: Առայժմ՝ խորհրդարանական: «Մեր մաքսիմում ծրագիրն այս պահին դա է, ու եթե կարողանանք փողոցում այնքան մարդ հավաքել, որ Մելիք Ադամյանով անցնող խորհրդարանը բերվի իր ու Տեր-Պետրոսյանի «տակ», ապա կանցնենք պլան «բ»-ին` նախագահական ընտրություններին»,- հավաստեց ԲՀԿ մեր աղբյուրը` մեկ «նո»-ով. այս  պահին դժվար է ասել, թե իր հերթին ինչ կանեն Իսակովի փողոցում` ԱՄՆ դեսպանատանը, քանզի այստեղ եւս անմասն չեն Հայաստանում կատարվելիք տեղաշարժերին եւ ԲՀԿ-ի ակտիվացման մեջ ռուսական հետք են տեսնում: