Սաղոլ, Քերիմ բեյ, սաղոլ…

Սաղոլ, Քերիմ բեյ, սաղոլ…

Եթե մենք Բանակում կատարվող երևույթների մասին անհանգստանում, սահման ներխուժելու համար վրդովվում ենք, հասկանալի է՝ ցավ ենք զգում, դրա համար ենք անհանգստանում: Անում ենք, որովհետև մեր սահմաններն անձեռնմխելի ենք ուզում տեսնել, մեր փորը տռզած պաշտոնյաների ուշադրությունն ենք հրավիրում սահմանի վրա, որ իրենց փորի ֆիզիոլոգիական գոյության  համար օգնեն բանակին: Բայց երբ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն է ցավ զգում մեր բանակի  համար և օգնելու, ավելորդ ծախսերից խուսափելու  նկատառումով, խորհուրդ ու ցուցում է տալիս Սեյրան Օհանյանին, մնում է զարմանալ և ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը սևեռել այդ թուրք հայվանի վրա: Տեսեք թե ինչ է ասում Սեյրան Օհանյանի հայտարարության մասին Քերիմ Վելիևը, ըստ որի՝ Քարվաճառի արտաքին բոլոր ճանապարհներն ականապատվելու են. «Հիմնականում լեռնային շրջաններից կազմված տարածքն ականապատելն անտրամաբանական է, քանի որ լեռներում դա արդյունք չի տա»: Քերիմ բեյը միաժամանակ մեր նախարարին հուշում է, որ իզուր ավելորդ տեղ փող չծախսենք, էդ փողը ավելի նպատահարմար տեղ ծախսենք.  «Մեզ համար խնդիր չէ ականապատված տարածքով անցնելը, քանի որ իրենք ունեն ժամանակակից ականորսիչներ եւ սարքավորումներ, որոնք թույլ կտան հողը մաքրել ականներից»: Մնում է շնորհակալ լինել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Թոֆիք օղլու Վելիևին ու ասել՝ սաղոլ, Քերիմ բեյ, սաղոլ: Մնում է քեզ հանձնեն ադրբեջանական պետական անվտանգության ձեռքը, որ իմանաս, թե ինչ է նշանակում Հայաստանի Պաշտպանության նախարարին օգնելը:



 



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ