Մանվել, որ դու Բաքու էիր գնում, կարելի էր, բայց երբ Մոսին թշնամու ինքնաթիռ է խլում, չի կարելի

Մանվել, որ դու Բաքու էիր գնում, կարելի էր, բայց երբ Մոսին թշնամու ինքնաթիռ է խլում, չի կարելի

Հրամանատարը, երբ հայրենասիրական կոչերով է հանդես գալիս, հետն էլ մարտական ոգին բարձրացնելու համար մի քիչ ավելի հաղթական խոսում, ողջունել է պետք… Այդ առումով ասում եմ՝ գեներալ Մանվել, որ դու Բաքու էիր գնում, կարելի էր, բայց երբ Մոսին թշնամու ինքնաթիռ է խլում, չի կարելի: Հազար ու մի պատճառաբանություն է բերվում, հետն էլ զարմանում, որ նման մարդուն ԼՂՀ բանակի ղեկավար են նշանակում: Թե ինչ է, Մոսին ասել է՝ թուրքը որ ինքնաթիռ բարձրացնի, կդառնա մերը: Սրանից ավելի ոգևորիչ, գոտեպնդող բան կա՞, իսկ դուք վերլուծում եք. Մոսիին թվում է, թե «ինքնաթիռը ղուշ ա, մի ուրիշ ղշով կքաշեն, կբերեն–կիջացնեն իրենց հողում»: Բա որ Մոսին ինքնաթիռը չխլի՞, Մանվելը  ո՞նց է Բաքու գնալու ու կիսատ գործերն անելու: Հիմա էլ ԼՂՀ Բանակի հրամանատար Մոսին Զինված ուժերի անձնակազմին դիմել է կոչով՝ մեր դիրքերը գրոհող նենգ ու դավադիր հակառակորդին Ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտորեն դիմավորեք և ոչնչացրեք: Դրան ի՞նչ կասեք, թշնամու ինքնաթիռը ղուշ չի, բայց գոնե թուրքի ղուշերին կարո՞ղ ենք ոչնչացնել… որ Բաքու տանող ճանապարհը բաց ու կանաչ լինի…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ