Առաջին գիծ տանելուց հետո հանրապետական պաշտոնյաներին ետ բերել չլինի…

Առաջին գիծ տանելուց հետո հանրապետական պաշտոնյաներին ետ բերել չլինի…

Հանրապետական աստղերից չպրծած, հիմա էլ օրը մի մարզպետ, քաղաքապետ է Առաջին գիծ գնում: Հայտարարություն հայտարարության ետևից են անում: Կամ գիտեն, որ պատերազմ չի լինելու, կամ էլ գնում են՝ բալետ անեն: Գիտեն թե ֆուտբոլ է: Հրեն Ազգային ժողովից Զանին, նանին, Միկիչը, բոլորը, բոլորը Առաջին գիծ են գնում: Խմբովին: Շարքեր կկանգնեցնեն, դաստիարակները ցուցափայտիկների վրա Հանրապետականի զնակ կկպցնեն ու յալլա՜ դիրքեր: Հիմա մի ուրիշ խնդիր է առաջանում: Էս մարզպետ, քաղաքապետ, վարչապետ, Ազգային ժողով հանրապետականացված կառույցները որ Առաջին գիծ են գնում, բա հետո՞… Սա մի տեսակ բնական ճանապարհով իշխանափոխության նման մի բան չի՞: Թե էդպես է, ես կողմ եմ, պատրաստ եմ բոլորի փառքը անմահացնեմ, միայն թե գնան: ՀԳ Առաջին գիծ տանելուց հետո հանրապետական պաշտոնյաներին ետ բերել չլինի… Թող կանգնեն ու կռվեն:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ