Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը «հայ» բառը համարել է «տգեղ մեղադրանք»

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը «հայ» բառը համարել է «տգեղ մեղադրանք»

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հակահայկական սկանդալային հայտարությունը արդարացրել է:



Թուրքական «Gazeteport» լրատվական կայքի տեղեկացմամբ` նախընտրական շրջանում թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերից հնչած Էրդողանի այն խոսքերը՝ թե «Ինձ շատ են վիրավորել, ներողություն, ինձ անգամ հայ են անվանել», Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը քննել է և եկել հետևյալ եզրակացության.



«Եթերում նախագահ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով իրեն ուղղված այն քննադատություններին, թե խտրականություն սերմանող քաղաքականություն է վարում, հիշեցրել է ավելի վաղ իր հասցեին ասված տգեղ մեղադրանքները: Էրդողանի խոսքերը խտրականության սերմանելու կան հայերին ստորացնելու նպատակ չեն ունեցել :»



Այսպիսով Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը «հայ» բառը համարել է «տգեղ մեղադրանք»: