Ամերիկացի զինվորները հասցրեցին խայտառակվել Լիտվայում

Ամերիկացի զինվորները հասցրեցին խայտառակվել Լիտվայում

Լիտվայի ու ԱՄՆ համատեղ զորավարժությունների ժամանակ Գայժյունայ հրաձգարանում վիրավորվել է 45-ամյա տղամարդ՝ հայտնում է delfi.lt-ը:



Նշվում է, որ տղամարդը պատահաբար է մոտեցել հրաձգարանի գոտուն, որտեղ վիրավորվել է ձեռքից, կրծքից ու ոտքից: Զինվորականները դադարել էին կրակել այն ժամանակ, երբ տղամարդն սկսել էր գոռալ:



Ամերիկացի զինվորները նրան ցուցաբերել էին բժշկական առաջին օգնություն մինչև շտապօգնության ժամանումը, ապա նա տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել:



Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն է, կյանքի համար սպառնալիքներ չկան:



Լիտվայի ԶՈՒ-ն ու Կաունասի շրջանի ոստիկանությունը կատարում են դեպքի հետաքննություն: