Էբոլա վիրուսով վարակվածների թիվը 4784-ի է հասել

Էբոլա վիրուսով վարակվածների թիվը 4784-ի է հասել

Սեպտեմբերի 12-ի դրությամբ Էբոլա տենդից ավելի քան 2400 զոհվածների մասին տեղեկություններ են ստացվել, իսկ Էբոլա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4784-ի է հասել:



Այս թվերը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:



Նրա խոսքով, առաջիկա ամիսներին վարակվածների թիվը կարող է 20 հազարի հասնել: