Ռուսաստանն արդեն բարձր գին է վճարում իր վարքագծի համար. ԱՄՆ

Ռուսաստանն արդեն բարձր գին է վճարում իր վարքագծի համար. ԱՄՆ

Ռուսաստանի տնտեսական և դիվանագիտական մեկուսացումը կաճի, քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի գործերը «տարբերվում են խոսքերից»: Այս մասին գրում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին:



«Ռուսաստանի տնտեսական և դիվանագիտական մեկուսացումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա գործերը տարբերվում են խոսքերից»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքերով` «Ռուսաստանն արդեն բարձր գին է վճարում իր հակաիրավական գործունեության համար»:



Նա նաև նշել է Մոսկվայի, Կիևի և այլ միջազգային գործընկերների համագործակցության կարևորության մասին հակամարտության երկարատև լուծման ճանապարհին: