Ռուսաստանի հակաքայլերը պետք է բխեն ռուսական արտադրողի շահերից. Պուտին

Ռուսաստանի հակաքայլերը պետք է բխեն ռուսական արտադրողի շահերից. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այտարարել է, որ կհամաձայնի պատասխան պատժամիջոցներ կիրառել արևմտյան պատժամիջոցներին, եթե դրանք ձեռնտու լինեն ռուսական արտադրողներին:



«Եթե կառավարությունը գա եզրակացության, որ այս, այս քայլերը բխում են մեր տնտեսության շահերից, ապա մենք կանենք այդ քայլերը»,- ասել է նա լրագրողներին: «Հակառակ պարագայում՝ միայն մեր ուժը ցույց տալու և ավելորդ տեղը կորուստներ կրելու համար, մենք այդպիսի քայլեր չենք կատարի»,- հավելել է նախագահը:



«Այնպես որ, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկենք, կամ կձեռնարկե՞նք, արդյոք, կորոշի կառավարությունը: Թող մտածեն և համապատասխան առաջարկություններ անեն»,- Եզրափակել է Պուտինը: