Ուկրաինայի եվրաասոցացման համաձայնագրի գործադրման ժամկետը հետաձգվել է

Ուկրաինայի եվրաասոցացման համաձայնագրի գործադրման ժամկետը հետաձգվել է

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի գործադրման ժամկետը հետաձգվել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնել է առևտրի գծով եվրակոմիսար Կարել դե Գուխտը՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ֆորմատով նախարարների մակարդակում անցկացված խորհրդակցությունների արդյունքով:



Մենք՝ նախարարներ Կլիմկինը, Ուլյուկաևը և ես, համաձայնության ենք հանգել: Մենք կհետաձգենք ասոցացման համաձայնագրի ժամանակավոր գործադրումը մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը»,- ասել է նա: