Միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի

Միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի

«Այս ծանր վիճակին երկիրը հասել է սահմանդրության ոտնահարմամբ։ Ի՞նչ իմաստ կա փոփոխություն անել, եթե շարունակաբար երկիրը ղեկավարում են կեղծված մարդիկ։ Հայաստանին պետք չեն արհեստական օրակարգեր։ Խնդիր է մնում ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Միայն այդ իշխանությունը կնպաստի երկրի առաջընթացին։ Միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի։ Անհրաժեշտ է արմատական փոփոխություն»,-հանրահավաքին ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։