Քանի դեռ Հայաստանում չկա ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, այս գործը չի էլ բացահայտվի. Րաֆֆի Հովհաննիսյան

Քանի դեռ Հայաստանում չկա ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, այս գործը չի էլ բացահայտվի. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, ով այսօր այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, քանի դեռ Հայաստանում չկա ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, այդ գործը չի էլ բացահայտվի:



«Մեր ժողովրդի գերակշռող մեծամասնությունը գիտի, որ «Հոկտեմբերի 27-ը»` պետության դեմ այս աննախադեպ հարվածը, մինչև վերջ բացահայտված չէ: Մեր քաղաքացիների խնդիրն է, թե որքան կարող ենք հանդուրժել այս վիճակը: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը միասին կանգնի և ունենա վերջապես այն իշխանությունը, որը հաշվետու է իրեն, որը պաշտպանում է իրեն և որը «Մարտի 1-ի», «Հոկտեմբերի 27-ի» և մնացած ոճիրների ծալքերը ըստ արժանվույն կբացի: Ներկա դրությամբ դա անհնար է, և, իհարկե, պիտի թաքցնեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: