Սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար. Շարմազանով

Սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար. Շարմազանով

Ադրբեջանցիների այս քայլը շատ վտանգավոր է զուտ բանակցային պրոցեսի տրամաբանությունից ելնելով:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով շփման գծում ադրբեջանական բանակի կողմից հայկական ուղղաթիռ խոցելու դեպքին:
«Այն, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, պաշտպանության բանակը իրենց խնդիրները կլուծեն, ես չէ որ պետք է ասեմ: Ես ավելի դիվանագիտական հարթության մեջ կփորձեմ խոսել, որ թիկունքից ուղղաթիռ խփելը ցույց է տալիս իրենց պետության իրական դեպքը: Սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»-ասաց Է. Շարմազանովը:




Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը հայտարարել է, թե այդ տարածքը չի համարվում թռիչքային գոտի, ԱԺ փոխնախագահն ասաց, որ Ադրբեջանը երկար ժամանակ է արդեն այդ տարածքի հետ կապ չունի, և եթե նայենք, այն՝ որպես անկախ պետութուն, երբեք էլ կապ չի ունեցել:
«Եվ պենք պետք է մեր ջանքերը միացնենք, որպեսզի հասնենք Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,-եզրափակեց Շարմազանովը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ