Ադրբեջանում հիստերիա է սկսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության կապակցությամբ

Ադրբեջանում հիստերիա է սկսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության կապակցությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ հայկական ուղղաթիռն ընկել է չեզոք տարածքում, Ադրբեջանում հիստերիկ նոպա է առաջացրել: Ավելի վաղ լկտի եւ անհեռատես հայտարարությամբ հանդես էր եկել պաշտպանության նախարարությունը, իսկ արտգործնախարարությունն էլ որոշել է հետ չմնալ եւ հետեւել ՊՆ-ի օրինակին:



«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ հնչած «չեզոք տարածք» արտահայտության օգտագործումը անընդունելի է», - «ԱՊԱ» գործակալությանը հայտարարարել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիմքեթ Գաջիեւը: «Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքում»:



Բնականաբար, Ադրբեջանում ոչ ոք, այդ թվում և Հիքմեթ Գաջիևը չի կարող բացատրել, թե ՄԱԿ-ի բանաձևերը անգիր արտասանող երկիրը ինչու հետևողական չէ միջազգայնորեն ընդունած իր պարրականություններկատարման հարցում և ինչու է խախտում հրադադարն ու կրակ բացում ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռի վրա:



Ինչպես ասում են՝ բռնվել են գողոնով հանդերձ, իսկ հավարը գցում են ՄԱԿ-ի բանաձևին: