Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի իր պրեսինգը

Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի իր պրեսինգը

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների՝ խփված հայկական ուղղաիթիռի միջադեպին, ասաց, որ ՀՀ իշխանությունների կարծիքը հետևյալ է, որ մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։




«Իսկ այդ ճանապարհով լուծելու համար ես այն պաշտոնյան չեմ, ոչ դրա մասին խոսեմ։ Մենք գտնում ենք, որ անթույլատրելի է Արդբեջանի նման պահվածքը, և դուք էլ տեսաք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, համանախագահներ, տարբեր կազմակերպություններ հստակ բացասական գնահատական հնչեցրին այս իրավիճակի հետ կապված»,-ասաց նա։
Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց իր այն միտքը, որ անզեն ուղղաթիռին հետևից խոցելը միայն վախկոտների, միայն բարբարոսների վարքագիծն է։




«Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի իր պրեսինգը, որ իրականցնում է այս մի քանի օրվա ընթացքում։ Ավելացնելու այլ բան չունեմ»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ