Հանրապետականի ինկուբատորից փախած ճտե՞ր են…

Հանրապետականի ինկուբատորից փախած ճտե՞ր են…

Երբ «Հրապարակ» -ում տեսել էի կապույտ փետուրներով այս թռչնաերամի նկարը, մտածել էի՝ ինչ անենք, բունը տաք, կերը շատ, թող ղունղունեն ու փետրավորվեն: Իսկ երբ Lur. am- ում հանդիպեցի դեղին փետուրներով այս թռչնաերամին, ուրիշ բան չէր մնում մտածելու՝ Հանրապետականի ինկուբատորից փախած ու իրենց ճտերի տեղ դրած այս թխսերը կապույտ երամի թխսերի՞ն են պատկանում: Եթե, այո, նույն հանրապետականներն են, ո՞վ է թույլ տվել, որ տարբեր գույնի փետուրներ կրեն՝ անտեսելով միասնականության գաղափարը: Նման պարագայում, երբ կին պատգամավորները տարբեր երանգով են փետրավորվում, ինձ հարց եմ տալիս՝ Գալուստ Սահակյանն ի՞նչ անի, որ մի գունախմբի սրտով գնա: Գաղտնիք չէ, ԱԺ նախագահն էլ «պրիստիժի համար» պետք է համընթաց գույն ստանա: Բայց ի՞նչ գույն: Երկար մտորումներից հետո գտա: Դեղին ու կապույտ գույների խառնուրդը կանա՜չն է: Կանաչ, որը բառիս բուն իմաստով պակասում է մեռնող խորհրդարանի գունապնակից: Իսկ թե ինչու մեռնող խորհրդարան, ասեմ: Երբ ազգովի կանգնած ենք ներքին ու արտաքին արգելքների առաջ, նայեք այս կանանց փետուրների պես անցողիկ ու երկրի կյանքից բացակայող հայացքների՜ն…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ