Ծառուկյանի եւ Տիգրան Կարապետյանի երեկվա հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել

Ծառուկյանի եւ Տիգրան Կարապետյանի երեկվա հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել

Գագիկ Ծառուկյանի եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի երեկվա հանդիպումը, ըստ Կարապետիչի, ճանաչողական բնույթ է կրել: Մարտավարական ու շարժման հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել: «Ծառուկյանի՝ եռյակի լիդերությունն ստանձնելու հարցը բարձրաձայնե՞լ եք» հարցին Կարապետյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ այդպիսի նպատակներ ունենք, եւ դա ժողովրդի պահանջն է, որ պետք է շարժումը լիդեր ունենա, բայց Ծառուկյանն ասաց, որ նման հարց չի դրվելու, դա էլ է հասկանալի»:



ԺԿ-ից հանդիպմանը մասնակցել են Արտակ Հարությունյանը, Գագիկ Ստեփանյանը, Արամ Հովհաննիսյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Էլինար Վարդանյանը:



Տիգրան Կարապետյանը կմասնակցի նաեւ դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթին՝ նվիրված Մարդու իրավունքների օրվան: