Վիրահայոց թեմում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շարքը

Վիրահայոց թեմում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շարքը

Թբիլիսիում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում նախօրեին կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը՝ ընդլայնված կազմով: Բացի հանձնախմբի անդամներից, նիստի աշխատանքին հրավիրված են եղել նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների և Սակրեբուլոների նախագահները, հայտնում են Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից:

Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:

Հանձնախմբի անդամները դիտել ենկենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված «Հարյուր գիրք» խորագրով ցուցահանդեսը, որով Վիրահայոց թեմում մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շարքը:

Ընդլայնված նիստը աղոթքով բացել է հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը ներկայացրել է նիստի օրակարգը, որից հետո քննարկվել են հանձնախմբի ծրագրերը և միջոցառումները: Ջավախքում նախատեսված ծրագրերի մասին խոսել է շրջանային մարմինների առաջին դեմքերը:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները ներկայացրել են Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրենց ծրագրած աշխատանքները: Միջոցառումներ են կազմակերպելու նաև Վիրահայոց Թեմը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնը, «Վրաստան» թերթը, հասարակական կազմակերպությունները: