Նույնիսկ հեծանիվով չեն թողնի

Նույնիսկ հեծանիվով չեն թողնի

Վրացի հեծանվորդ Նոդար Բերիձեին, ամենայն հավանականությամբ, չեն թողնի Ադրբեջան այցելի:



Բերիձեն մասնակցում է «Բոլորը՝ հանուն խաղաղության» հեծանվարշավին, որի շրջանակում մտադիր է այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան:



Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ից haqqin.az-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացի Նոդար Բերիձեն իրենց չի դիմել խնդրանքով՝ հեծանվարշավ անցկացնել «ադրբեջանական գրավյալ տարածքներով»:



Կայքի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղ այցելությունից հետո Բերիձեին չեն թողնի Ադրբեջանի տարածք մտնել: