ԵՏՄ-ն և Իրանը բանակցում են ազատ առևտրի գոտու հարցերի շուրջ

ԵՏՄ-ն և Իրանը բանակցում են ազատ առևտրի գոտու հարցերի շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը սկսել են բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Բանակցությունների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Մենք քննարկել են Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության հեռանկարները: Սա, ըստ էության, նոր թեմա է, առաջին անգամ ենք այս մասին ծանուցում: Իրանական կողմից համապատասխան նախաձեռնողականություն է դսրևորվել վերջերս, որն ստացել է ԵԱՏՄ-ի անդամների աջակցությունը», - մանրամասնել է Սլեպնյովը:

Սլեպնյովը շեշտել է , որ Եվրասիական տնտեսական միությունը մտադիր է օգտագործել Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փորձը:

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել ընդլայնել ԵԱՏՄ-ի համագործակցության արեալը, այդ թվում` ներառելով նաև Իրանը: