Լռել… կամ գրել, որ զինվորը ինքնասպանություն է գործել

Լռել… կամ  գրել, որ զինվորը ինքնասպանություն է գործել

ԼՂՀ մարտական հենակետում ժամկետային զինվոր է զոհվել. ի՞նչ կմտածեք: Ուրիշ բան կա մտածելու՞: Եվ մինչ ես հոդված եմ տեղադրում, որ անգամ օլիմպիադայի ընթացքում ազերին «չի հանգստանում», խմբագիրը կանխում է՝



Հասմիկ ջան թշնամին չէ…



«ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք»:



Հիմա ի՞նչ անել, լրագրողը ինչպե՞ս արձագանքի:



Մնում է լռել: Մի բան գրելու դեպքում «բանակի բարեկամները, հարենասերները վրա կտան» ու քեզ կհամարեն բանակի հիմքերը խարխլող տարր:



Լռե՜լ. սա է պահանջում «հայրենասիրությունը, թշնամու ջրաղացին ջուր չլցնելը»: Լռել ու հավատալ,որ երկու շաբաթ հետո տուն վերադարձող զինվորը ինքնասպանություն է գործել:



…Իսկ կոկորդդ ինչ որ բան է խեղդում. մի աղքատ տան ճրագ էլ մարեց…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ