Հույները հանրաքվեով կորոշեն՝ կմնա՞ Հունաստանը եվրոգոտում, թե ոչ. ԵԽ

Հույները հանրաքվեով կորոշեն՝ կմնա՞ Հունաստանը եվրոգոտում, թե ոչ. ԵԽ

Հունաստանում հուլիսի 5-ին կորոշվի` արդյո՞ք երկիրը մնալու է եվրոգոտու կազմում, թե ոչ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` ելույթ ունենալով Հունաստանի հարցով մամլո ասուլիսում:



«Այս հանրաքվեն Հունաստանի՝ եվրոգոտում լինել կամ չլինելու մասին է: Եվ ես կոչ եմ անում հույներին մեզ հետ մնալ», -ասել է Շուլցը:



Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵԽ-ն, հաջորդելով Եվրահանձնաժողովին, կոչ է արել հույներին քվեարկել վարկատուների հետ համագործակցության օգտին, որպեսզի մնան եվրոգոտում և շարժվեն դեպի ավելի լավ ապագա:



«Ես պատրաստ եմ մեկնել Հունաստան և պայքարել հանրաքվեում «այո» պատասխանի համար»,–ասել է Շուլցը:



Հույներին ուղղված նման կոչով ավելի վաղ հանդես էր եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: