Չինական պարիսպը անհետանում է

Չինական պարիսպը անհետանում է

Չինաստանի մեծ պարսպի մոտ մեկ երրորդը անհետացել է` բնության պայմանների բերումով, ինչպես նաև մարդկանց, ովքեր աղյուսներ են գողանում պարսպի շինվածքից: Համապատասխան հետազոտություն է ներկայացրել Չինական մեծ պարսպի ընկերակցությունը: Մասնագետները բացատրել են, որ շատ դեպքերում պարիսպը չի դիմանում սովորական անձրևին ու քամուն:



The Independent-ը գրում է, որ չինական մամուլի տեղեկություններով՝ դարերի ընթացքում պարսպի ընդհանուր երկարությունից անհետացել է 1962 կմ: Չքավոր մարդիկ պարսպի աղյուսը գողանում են մասնավորապես Լուլոն շրջանում` իրենց կացարանների շինարարության նպատակով:



Հետաքրքրական է, որ Չինաստանի օրենքներով Մեծ պարսպից քարեր հեռացնող մարդիկ պետք է տուգանվեն 5000 յուանով, ինչը մոտ 500 ֆունտ սթերլինգ է:



Առհասարակ պարսպի վիճակը որոշ վայրերում այնքան անմխիթար է, որ գիտնականները սկսել են տարբեր երկարություններ նշել դրա համար` 9000 կմ-ից մինչև 21.000 կմ: