Ուկրաինացի ուժայինները թալանով են զբաղված

Ուկրաինացի ուժայինները թալանով են զբաղված

Այն բանից հետո, երբ աշխարհազորայինները հայտարարեցին Շիրոկինո գյուղից ու շրջակա տարածքներից դուրս գալու մասին, Շիրոկինոյում թալան է սկսվել: Երկուշաբթի, հուլիսի 6-ին այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Վլադիիր Կոնանովը:



Նրա խոսքով` ուկրաինացի ուժայինները, մտնելով գյուղ, սկսել են թալանել լքված տները: Նրանք կիսաքանդ տներից հանում են ինչ պատահի: Աշխարհազորայիններն այդ ամենին հետևում են դիտակետերից:



Ավելի վաղ, հուլիսի 4-ին Շիրոկինո այցելած ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները արձանագրել էին, որ գյուղում չկան ոչ բնակիչներ և ոչ էլ աշխարհազորայիններ: Գյուղը 80 տոկոսով ավերված է: