Իմ թշնամու թշնամին իմ բարեկա՞մն է. Հարավային Օսիան ու Աբխազին դիվանագիտական հարաբերություններ են հաստատում

Իմ թշնամու թշնամին իմ բարեկա՞մն է. Հարավային Օսիան ու Աբխազին դիվանագիտական հարաբերություններ են հաստատում

«ria.ru»-ն տեղեկացնում է, որ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում բացվել է Աբխազիայի դեսպանատուն:
Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը:
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը արարողության ժամանակ այս առիթով շնորհավորել է երկու ժողովուրդներին` ընդգծելով, որ հարավօսական-աբխազական փոխհարաբերությունները շարունակելու են ամրապնդվել ու զարգանալ: Իսկ աբխազական կողմն ընդգծել է, որ մեծ աշխատանք է սպասվում Աբխազիայի և Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջև:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկինում Վրաստանի մաս կազմած այս ինքնավարությունները առանց վիզայի այցելությունների մասին համաձայնություն են ստորագրել:
Այսպիսով, ստացվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանից անջատված, իրենք իրենց անկախ հանրապետություններ հռչակած և Վրաստանի հետ խնդիրներ ունեցող Ռուսաստանի «դաբրոն» ստացած երկու տարածաշրջաններ (որոնք միայն ԽՍՀՄ կազմավորման օրոք «ժողովուրդների մեծ առաջնորդի» «թեթև ձեռքով» էին Վրաստանի մաս դարձել, իրականում պատմականորեն ոչ մի կապ չունենալով Վրաստանի հետ) իրենց արտաքին քաղաքականությունները մշակելիս առաջնորդվում են «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» վիճահարույց սկզբունքով և իրենց հետևում զգալով Կրեմլի «պինդ մեջքը»: