Նախագահականից ստացած երկու առաջարկն է մտքափոխել ՕԵԿ-ին

Նախագահականից ստացած երկու առաջարկն է մտքափոխել ՕԵԿ-ին

Նախագահականում ոչ իշխանական կոչվող ուժերի երկրորդ այցելության մեկնարկը տրված է: Բաղրամյան 26-ի առաջին այցելուն ԲՀԿ-ն է, հերթում են նաեւ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Զարմանալի է, սակայն, ՕԵԿ-ի պահվածը, որը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել Սերժ Սարգսյանին: Դեռ երկու օր առաջ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեր զրույցում ասաց, որ նախագահականից հրավեր չկա, բայց եթե լինի էլ «մասնակցենք, որ ի՞նչ անենք», Մարգարյանը մանրամասնել էր, որ քանի որ ՕԵԿ-ի ներկայացրած առանցքային 5 պահանջներից ոչ մեկը հաշվի չեն առել, չեն ընդունել, նպատակահարմար չէ մասնակցությունը:



Ինչ փոխվեց երկու օրվա ընթացքում, ՕԵԿ-ը ինչու ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը, Hraparak.am-ին նորից պարզաբանում տվեց Հովհաննես Մարգարյանը: Նա ասաց, որ երեկ նախագահականից իրենք երկու առաջարկ են ստացել, ինչն էլ իրավիճակ է փոխել.«Իրենք պատրաստակամություն են հայտնել մեր առաջարկները քննարկելու համար, այսինքն քննարկել եւ նախագահի հետ, եւ նախագահի ներկայացուցիչները հյուրընկալվելու են ՕԵ խմբակցություն՝ քննարկելու «Հայկական վերածնունդ» միավորման առաջարկները», ասաց Մարգարյանը.«Իսկ թե դրանից հետո ինչ կլինի, կտեղեկացնենք»