Եգիպտացի միլիարդատերը փախստականների խնդրի լուծում է առաջարկել

Եգիպտացի միլիարդատերը փախստականների խնդրի լուծում է առաջարկել

Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը առաջարկել է փախստականներին տեղավորելու համար կղզի գնել, հաղորդում է The Daily Mail-ը:



Սավիրիսը՝ ծագումով ղպտի քրիստոնյան և Եգիպտոսի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտարարել է, որ պատրաստ է այդ նպատակի համար Հունաստանի կամ Իտալիայի կառավարություններից գնել Միջերկրական ծովի անապատային կղզիներից որևէ մեկը: Նա պատրաստ է ծախսել մինչև 100 միլիոն դոլար: Եգիպտացին առաջարկել է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հարյուր հազարավոր փախստականների համար պետություն կառուցել այդ կղզում և խոստանում է մարդկանց ապահովել աշխատանքով:



«Դա դժվար չի լինի, որովհետև այնտեղ ամեն ինչ պետք է սկսել զրոյից»,- ասել է Սավիրիսը:



«Այդպիսով մարդիկ ժամանակավոր ապաստարան կունենան, իսկ եթե իրավաճակը հակամարտության գոտիներում նորմալանա, կարող են վերադառնալ հայրենիք, եթե այդպիսի ցանկություն ունենան»,- բացատրել է միլիարդատերը և հավելել. «Նրանց, ովքեր ապաստան են փնտրում, պետք վերաբերվել որպես մարդկանց, բայց այսոր նրանց հետ վարվում են ինչպես անասունների հետ»: