Ռուսական հեռուստաալիքը Մոսկվայում ամերիկյան լրտեսական ցանց է բացահայտել (տեսանյութ)

Ռուսական հեռուստաալիքը Մոսկվայում ամերիկյան լրտեսական ցանց է բացահայտել (տեսանյութ)

Ռուսաստանյան НТВ հեռուստաալիքը բացահայտում է ներկայացրել` բացառիկ տեսանյութով:



Ըստ այդմ` Ռուսաստանի մայրաքաղաքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալների ցանց է բացահայտվել: Նրանք նախ փորձում են զգեստափոխվել զուգարանում, ապա փախչել ռուսաստանցի գործակալներից:



Հեռուստաալիքը պնդում է, թե զուգարանում փորձում են կերպարանափոխվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակցի կինը` Լաուրա Կառլսոնը, նրա ընկերուհի Ջենիսը, մեկ այլ տիկին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մոսկովյան սրճարաններից մեկի զուգարան մտնում կին, իսկ դուրս գալիս տղամարդ:



Ըստ աղբյուրի` այդ օրը նախատեսված է եղել ամերիկացի գործակալի հանդիպումը լրտուի հետ, որը չի կայացել: