«Իսլամական պետությունն» ստանձնել է Եմենում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը

«Իսլամական պետությունն» ստանձնել է Եմենում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը

Ինչպես հաղորդում է «gazeta.ru»-ն` հղում անելով «Yemen Press»-ին, «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել նախօեին Եմենում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:



Հիշեցնենք, որ Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային արվարձանում գտնվող շիայական Մուայա մզկիթում կատարվող աղոտքի ժամանակ երկու մահապարտ-ահաբեկիչ ներխուժել էին մզկիթ և գործի դրել ինքնաշեն սարքը, ինչի արդյունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել: