Գրոհայինները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը

Գրոհայինները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը

«Ջեյշ էլ-իսլամ» զինված խմբավորման գրոհայինները, սեպտեմբերի 4-ին, ականանետային կրակ են բացել Դամասկոսի հին Բեբ-Թումա քրիստոնեական թաղամասի ուղղությամբ, գրում է TASS-ը` վկայակոչելով Դամասկոսի ոստիկանական բաժանմունքին:



Նախնական տվյալներով` վիրավորվել է 4 խաղաղ քաղաքացի, այդ թվում` մեկ երեխա: Նրանք բոլորը հասցվել են Թիջարա թաղամասում գտնվող ֆրանսիական հոսպիտալ:



Հիշեցնենք, որ նախօրեին էլ հրետակոծության էր ենթարկվել Աբասյանների հրապարակը` Դամասկոսի «Արևելյան դարպասները»: