Բեյրութում նախագահի ուղիղ ընտրություններ անցկացնելու կոչով ցույց է անցկացվել

Բեյրութում նախագահի ուղիղ ընտրություններ անցկացնելու կոչով ցույց է անցկացվել

Հազարավոր մարդիկ ուրբաթ դուրս են եկել Բեյրութի փողոցներ՝ Լիբանանի նախկին վարչապետ Միշել Աունին իրենց աջակցությունը հայտնելու համար։ Վերջինս երկրի ղեկավարի ուղիղ ընտրություններ անցկացնելու կոչ է անում, գրում է РИА Новости-ն։

Աունն իր կողմնակիցների համար հեռուստաուղերձով է հանդես եկել։ Լիբանանի ԱԳՆ ղեկավար Գեբրան Բասիլը, ով Աունի ղեկավարած շարժման առաջնորդներից է, նույնպես ելույթ է ունեցել։ «Մենք՝ լիբանանցիներս ենք ցանկանում ընտրել մեր նախագահին»,- ասել է նա։

Լիբանանի խորհրդարանը պետք է նախագահ ընտրեր սեպտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ ավելի քան 20 անգամ այդ թեմայի շուրջ նիստին ներկայացել է պատգամավորների մոտ կեսը։ Խորհրդարանի խոսնակ Նաբիխ Բերին տեղափոխել է հերթական նիստը սեպտեմբերին 30-ին, գրում է РИА Новости-ն։