Boeing-ը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ինքնաթիռը (լուսանկարներ)

Boeing-ը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ինքնաթիռը (լուսանկարներ)

Ամերիկյան Boeing ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը, որը վայրէջք կատարելու համար ստիպված է ծալել հսկայական թևերը:

Նորույթը ստացել է 777-9X անվանումը։ Հայտնի է, որ այն իր որակական հատկանիշներով զգալի գերազանցում է 787 Dreamliner մոդելի ինքնաթիռին։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են, որ 777-9X-ի սերիական արտադրությունը կմեկնարկի 2017թ.։ Սակայն նշվում է, որ ընկերությունն արդեն ընդունել է 320 նախնական պատվեր:

Պարբերականը հավելում է, որ 72մ թևերի բացվածքով ինքնաթիռի գինը 400 մլն դոլար է: Այն տեղավորում է առնվազն 400 ուղևոր: