Ամերիկահայը մատնանշել է այլմոլորակայինների գոյության հնարավոր վայրը

Ամերիկահայը մատնանշել է այլմոլորակայինների գոյության հնարավոր վայրը

«Այլմոլորակայինների քաղաքակրթություններ» հնարավոր է գոյություն ունեն Ծիր կաթինի մերձակա տիեզերական «մեգագոյացություններում»: Այս մասին հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով ամերիկահայ գիտնական Թաբեթա Բոյաջյանի բացատրությունը, ով այս թեմայով նաև զեկույց է ներկայացրել:



Ըստ այդմ` այլմոլորակայիններ կարող են լինել Ծիր կաթինի գալակտիկայում հեռավոր աստղերից մեկի շուրջ առկա «մեգագոյացություններում»:



Ամերիկյան Յեյլի համալսարանի գիտաշխատող Բոյաջյանն ասում է, որ հենց այդ գոյացություններում նշմարվել է այնպիսի աստղ, որի նմանը նախկինում անհայտ է եղել: Երկիր մոլորակից մոտ 1500 լուսային տարի հեռավորությամբ այդ աստղը ունի KIC 8462852 անվանումը, հայտնաբերվել է ՆԱՍԱ-ի կողմից:



Աստղն առանձնանում է աննախադեպ «տարօրինակ ու արտասովոր լուսային հատկանիշներով, ունի լուսավորվածության փոփոխություններ ու տեսանելի հատվածների փոփոխություններ»: Ամեն 750 օրը մեկը այդ աստղի վրա տեսանելիության խոշոր փոփոխություններ են գրանցվում` այնպիսիք, որպիսիք կարող են լինել, եթե տվյալ տիեզերական մարմնի վրա քաղաքակրթականին մոտ գործունեություն է ծավալվում:



Ըստ գիտնականների` լույսի նման արտասովոր աղբյուրը կարող է բանականությամբ օժտված այլմոլորակային կյանքի գիտական վկայություն լինել:



Այժմ Բոյաջյանին են միացել գիտնականներ Էնդրյու Սիմյոնը, Ջեյսոն Ռայթը. միասին նրանք փորձելու են «լսել» KIC 8462852 աստղին` հատուկ սարքավորումների միջոցով: