Եվրոպայից խառը նամակ է եկել Ալիևին

Եվրոպայից խառը նամակ է եկել Ալիևին

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակով, որտեղ «խորը մտահոգություն» է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրավիճակի վատթարացման առնչությամբ: Այդ մասին ասվում է հոկտեմբերի 16-ին ԵԽԽՎ-ի պաշտոնական հաղորդագրությունում, գրում է contact.az-ը:

Հիշեցնելով Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի պարտավորությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը մասնավորապես թվարկել է «մտահոգության համար չորս հիմք»:

Դրանցից մեկը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ զարմանալիորեն երկարատև ժամկետներով ազատազրկման դատավճիռներն են:

Մյուսը կալանքի տակ գտնվող քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, ստորացումների և ֆիզիկական հարձակումների դեպքերը: Վկայակոչելով Իլհար Մամեդովի և Ինտիգամ Ալիևի, ինչպես նաև Լեյլա և Արիֆ Յունուսների վիճակը՝ Բրասյորը կոչ է արել նախագահին միջամտել և վերջ դնել բանտարկյալներին ահաբեկելուն:

Երրորդ հիմքը Ադրբեջանի կողմից Իլհար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելն է: Որոշման համաձայն Մամեդովը պետք է ազատ արձակվեր: Բրասյորը կոչ է արել Ալիևին «երկրի իշխանությունների հետ միասին կիրառել անհրաժեշտ միջոցները այդ սխալն ուղղելու համար»:

Չորրորդ հիմքը Ադրբեջանի կողմից ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման մասին մի շարք առաջարկների չկատարելն է, ինչպես ԵԽԽՎԻ-ի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի արած առաջարկներն են: Բրասյորը կրկին կոչ է արել կատարել այդ առաջարկները «Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան» 2015 թվականի նոյեմբերի 1-ի քվեարկության անցկացումն ապահովելու համար: