Թագուհուն խնդրել են վերագաղութացնել ԱՄՆ-ը, իսկ նա մերժել է

Թագուհուն խնդրել են վերագաղութացնել ԱՄՆ-ը, իսկ նա մերժել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ԱՄՆ քաղաքացու նամակին, որով վերջինս խնդրում էր ԱՄՆ-ը կրկին դարձնել բրիտանական գաղութ, պատասխանել է քաղաքավարի մերժումով, հայտնում է The Independent-ը:



«Չնայած մենք հաշվի ենք առել ձեր կարծիքը, վստահ ենք, որ կհասկանաք, որ խոսք լինել չի կարող մի այլ ինքնիշխան պետության գործերին թագուհու խառնվելու մասին»,- գրված է պաշտանական պատասխանում:



ԱՄՆ քաղաքացուց Եղիսաբեթ II-ին և վարչապետ Դևիդ Քեմերոնին հասցեագրված նամակը ստացվել է սեպտեմբերի 16-ին: Նրանով տղամարդը «ողջ ամերիկյան ժողովրդի անունից» թագուհուն խնդրում է՝ «մեզ հետ վերցնել»:



Ավելի ուշ նամակագրի ընկերը Reddit սոցցանցում պարզաբանել է, որ իր ընկերոջը Բուքինգեմյան պալատ նամակ է գրել՝ հիասթափված ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից: