Ռուսաստանը 49 ավիահարված է հասցրել ԻՊ-ի օբյեկտներին

Ռուսաստանը 49 ավիահարված է հասցրել ԻՊ-ի օբյեկտներին

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 39 ռազմական թռիչք են իրականացրել, 49 հարված հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին: Ոչնչացվել են նաև 15 ճամբարներ, 8 ամրացված շրջաններ..

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ՊՆ-ից հայտարարել են, որ այդ հարվածներով շարքից հանվել են Սիրիայում ահաբեկիչների ենթակառուցվածքները` ինքնաշեն սպառազինությունների արտադրությունները, կրակային դիրքերը, պահեստները և այլն:




Ոչնչացվել են նաև 15 ճամբարներ, 8 ամրացված շրջաններ, սպառազինությունների 9 պահեստներ:

Օդային հարվածների թիրախ են դարձել ահաբեկիչները Սիրիայի Համայի, Իդլիբի, Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի նահանգներում:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաև, որ անօդաչու թռչող սարքերը շարունակում են դիտարկումներ անցկացնել Սիրիայի օդային տարածքից: