Յացենյուկը հայտարարել է էներգետիկ օլիգարխներին վտարելու մասին

Յացենյուկը հայտարարել է էներգետիկ օլիգարխներին վտարելու մասին

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ելույթ ունենալով գերմանա-ուկրաինական բիզնես-ֆորումին, հայտարարել է, որ ուկրաինական էներգետիկայում այլևս չկան օլիգարխներ: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Մեր գլխավոր նպատակը ուկրաինական էներգետիկ համակարգը խոշոր բիզնեսից և ուկրաինացի օլիգարխներից ազատելն է: Ուկրաինական էներգետիկայում այլևս չկան օլիգարխներ, կան միայն ուղիղ համաձայնագրեր Ուկրաինայի և ԵՄ միջև,գազային պայմանագիր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև», - հայտարարել է Յացենյուկը:



Հիշեցնենք, որ տարվա օգոստոսին Յացենյուկը հրավիրել էր հակաճգնաժամային էներգետիկ շտաբի արտահերթ նիստ, որի ընթացքում պարզվել էր, որ էներգետիկայի պրոֆիլային նախարարությունն ու համապպպատասխան պետական ընկերությունները պատրաստ չեն մոտեցող ձմռան ընթացքում Ուկրաինային ջերմությամբ ու էլեկտրաէներգիայով ապահովելուն: